«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով


Աշխատանքային պարտականությունները՝

  • հիմնական միջոցների հաշվառում 1C կամ ՀԾ հաշվապահական ծրագրերի միջոցով;
  • սկզբնական հաշվառման փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության մուտքագրում հաշվապահական ծրագիր;
  • մուտքագրված տեղեկատվության ճշգրտության ստուգում;
  • հաշվապահական ձևակերպումների կատարում;
  • անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային առաջադրանքների կատարում:

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝

- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն;
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Accountant»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը: